Այցելելով hotstore.am կայքը և օգտագործելով այն, Դուք՝  որպես Օգտատեր/Գնորդ սույնով հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն դրույթները և պայմանները:
Օգտագործելով hotstore.am կայքը, Դուք տալիս եք Ձեր կոնկրետ և գիտակցված համաձայնությունը սույն դրույթների և պայմանների հետ: Եթե Դուք համաձայն չեք սույն դրույթների և պայմանների հետ, ապա խնդրում ենք չօգտվել hotstore.am կայքից:
Hotstore.am կայքի իրավատերը հանդիսանում է «Սայթլինք» ՍՊԸ (Հասցե` ք. Երևան, Հր. Քոչարի 2, տարածք 201):
Hotstore.am կայքում ապրանքների գները ներկայացված են ՀՀ դրամով և ներառում են ԱԱՀ:
Hotstore.am կայքում ներկայացված ապրանքների առկայությունը անմիջական կապ ունի դիստրիբյուտորների մատակարարումներից, այդ իսկ պատճառով բացառիկ դեպքերում հնարավոր է Գնորդի պատվերի չեղարկում:
 
Գաղտնիության քաղաքականություն

Սույն Գաղտնիության Քաղաքականությունը սահմանում է, թե ինչ կերպով է hotstore.am կայքը հավաքում և օգտագործում այն տեղեկությունը, որը ստանում է Օգտատերերից/Գնորդներից:
Որևէ ձևաչափով մուտքագրելով և ուղարկելով անձնական տվյալները hotstore.am կայքում, Օգտատերը/Գնորդը որոշում է ընդունում տրամադրել իր անձնական տվյալները և տալիս է իր համաձայնությունը դրանց մշակման համար իր սեփական կամքով և շահով, ընդ որում, Օգտատիրոջ/Գնորդի նման համաձայնությունը կոնկրետ է և գիտակցված:
Օգտատիրոջ/Գնորդի անձնական տվյալների նկատմամբ պահպանվում է գաղտնիություն, դրանք ոչ մի դեպքում չեն տարածվում և չեն տրամադրվում երրորդ անձանց առանց Օգտատիրոջ/Գնորդի համաձայնության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Անձնական տվյալների մշակման համաձայնությունը Օգտատիրոջ/Գնորդի կողմից յուրաքանչյուր պահին կարող է հետ կանչվել՝ hotstore.am կայքին գրավոր դիմում ուղարկելու միջոցով: Օգտատիրոջից/Գնորդից նման խնդրանք ստանալու դեպքում,  hotstore.am կայքը հեռացնում է Օգտատիրոջ/Գնորդի անձնական տվյալները և այլևս իրավունք չունի հետագայում դրանք օգտագործելու:
Օգտագործելով hotstore.am կայքը, Օգտատերը/Գնորդը տալիս է իր կոնկրետ և գիտակցված համաձայնությունը այս Քաղաքականության հետ: Եթե Դուք համաձայն չեք այս Քաղաքականության հետ, ապա խնդրում ենք չօգտվել hotstore.am կայքից:

 
Ապրանքների առցանց գնման փուլային գործընթաց

1.       Ընտրեք ապրանքը և սեղմեք «Ավելացնել Զամբյուղ» կոճակը
2.       Սեղմեք «Անցնել վճարման» (եթե ցանկանում եք ավելացնել նոր ապրանք, ապա սեղմեք «Շարունակել գնումները»)
3.       Ուշադիր կարդացեք «Ընդհանուր դրույթները և պայմանները», տվեք Ձեր համաձայնությունը և ընտրեք վճարման տեսակը
4.       Սեղմեք «Հաստատեք գնումը» կոճակը
5.       Գրանցվեք որպես օգտատեր (եթե գրանցված եք, ապա մուտք գործեք էլ. փոստի և գաղտնաբառի կիրառմամբ), ինչը կարող եք նաև անել մինչև ապրանքի Զամբյուղ ավելացնելը
6.       Կատարեք առցանց վճարում (բացառությամբ կանխիկ վճարումից)
7.       Եթե առաքման հասցեն տարբերվում է գրանցման ընթացքում նշված հասցեից, ապա «Մեկնաբանություններ» դաշտում նշեք առաքման հասցեն
8.       Կայքի կողմից Ձեր էլ. հասցեին կստանաք պատվերի հաստատում (բացառիկ դեպքերում պատվերը կարող է մերժվել)

 
Վճարման պայմաններ

Գնորդի կողմից վճարումը կատարվում է՝
·         Բանկային քարտով (Arca, Visa, MasterCard)
·         Բանկային փոխանցումով
·         Կանխիկով

Նախքան առաքումը Գնորդը կատարում է պատվիրված ապրանքի ամբողջ գնի նախնական վճարում (բացառությամբ կանխիկ վճարման դեպքերի):
Կանխիկ վճարման դեպքում Գնորդը պատվիրված ապրանքի համար վճարումն իրականացնում է առաքման պահին hotstore.am կայքում նշված ամբողջ գումարի չափով:

 
Առաքում և ապրանքի հանձնում

Hotstore.am կայքի միջոցով ապրանքների վաճառքը և առաքումը իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում. Երևանում` 1-ից մինչև 3 օրվա ընթացքում, իսկ Երևանից դուրս` մինչև 7 օր, կախված առաքման վայրից:
Առաքումը Երևանում մինչև 20.000 դրամի պատվերի դեպքում կազմում է 1000 դրամ, իսկ 20.000 դրամից բարձր` անվճար է:
Առաքումը Երևանից դուրս կկատարվի վճարովի եղանակով (արժեքը կարելի է ճշտել հարցումով և կախված է առաքման վայրից):
Առաքման գումարը վճարվում է առաքիչին, կանխիկ եղանակով, ապրանքը ստանալու պահին։
Գնորդը առաքիչի ներկայությամբ կատարում է ապրանքի զննում: Եթե զննման արդյունքում չեն հայտնաբերվել արտաքին թերություններ, ապա ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ, որում նշվում է Գնորդի կողմից առանց թերությունների ապրանքի ստացումը: Իսկ եթե զննման արդյունքում հայտնաբերվել են արտաքին թերություններ, ապա Գնորդը կարող է հրաժարվել ապրանքից և պահանջել նորը:
Վաճառողը չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի թերացումը ֆունկցիոնալ է և հայտնաբերվել է օգտագործման ընթացքում:
Գնորդը պետք է առաքիչին ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ:
Եթե Գնորդը իրավաբանական անձ է, ապա ապրանքը հանձնելիս հանձման-ընդունման ակտի վրա լիազորված աշխատակցի կողմից դրվում է ստորագորւթյուն և իրավաբանական անձի վավերապայմաններով կնիք:

 
Ապրանքի վերադարձ և փոխարինում

Գնորդն իրավունք ունի պատշաճ որակի ապրանքը վերադարձնել կամ փոխարինել նմանօրինակ ապրանքով 14 օրվա ընթացքում` չհաշված գնման օրը:
Պատշաճ որակի ապրանքը վերադարձվում կամ փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, գործարանային փաթեթավորումը, երաշխիքային կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային կտրոնը:
Պատշաճ որակի ապրանքը վերադարձումը կամ փոխարինումը կատարվում է Վաճառողի առաքիչի միջոցով  Գնորդի գտնվելու վայրում, որի հասցեն նշվել էր գնման հայտում:
Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով Գնորդի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են Գնորդի հաշվին, բացառությամբ՝ թերությունով ապրանքի վերադարձի կամ փոխարինման դեպքում:
Եթե Գնորդի` Վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա Գնորդն իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել հետ վերադարձնելու նշված ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նմանօրինակ ապրանքով` վաճառքում համապատասխան ապրանքի առաջին իսկ ստացման դեպքում: Վաճառողը պարտավոր է ապրանքի փոխարինումը պահանջող սպառողին հայտնել վաճառքում այդ ապրանքի ստացման մասին:
Պատշաճ որակի ապրանքի վերադարձի դեպքում Վաճառողը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել գումարը Գնորդի այն հաշվեհամարին, որից կատարվել է վճարումը կամ Գնորդի կողմից գրավոր ներկայացված այլ հաշվեհամարին: Այդ դեպքում կպահվեն վճարման հետ կապված բանկային ծախսերը:
Եթե Գնորդը ստացել է ոչ պատշաճ որակի ապրանք, ապա իրավունք ունի Վաճառողից պահանջելու անորակ ապրանքը փոխարինել պատշաճ որակի ապրանքով կամ  պահանջել վճարված գումարի վերադարձ, առաքման արժեքը ներառյալ:
Գնորդի կողմից վերադարձի և փոխարինման պայմանների չարաշահելու դեպքում, Վաճառողը իրավունք ունի հրաժարվելու ապրանքի վերադարձի կամ փոխարինման կատարումից:

 
Երաշխիքային պայմաններ

Երաշխիքային ժամկետում Գնորդի ապրանքը ընդունվում է տեստավորման և անհրաժեշտության դեպքում կատարվում են նորոգման, վնասված պահեստամասերի փոխարինման աշխատանքներ, կամ անհրաժեշտության դեպքում ապրանքը փոխարինվում է նորով:
Ապրանքի երաշխիքային սպասարկումը կատարվում է այն դեպքում, երբ ապրանքն արտաքինից վնասված չէ, պահպանված է տուփը, և երբ անսարքության պատճառը չի հանդիսացել Գնորդի կողմից ապրանքի շահագործման կանոնների խախտման արդյունք:
Երաշխիքային կտրոնի բացակայության դեպքում երաշխիքային սպասարկում չի իրականացվում:
Երաշխիքային սպասարկման ենթակա չեն այն ապրանքները, որոնց թերություններն առաջացել են հետևյալ պատճառներով.
·         Սարքն ունի մեխանիկական վնասվածքներ կամ անփույթ օգտագործման նշաններ;
·         Սարքի աշխատանքը խափանվել է վիրուսների պատճառով;
·         Սարքն ունի ինքնուրույն կամ երրորդ անձանց կողմից վերանորոգման փորձի հետքեր;
·         Վնասված են երաշխիքային պիտակները;
·         Սարքի գործարանային համարը չի համապատասխանում կտրոնում նշվածին;
·         Սարքի մեջ կան օտար մարմինների, հեղուկների, միջատների ներթափանցման հետքեր
 

Ապրանքների երաշխիքային սպասարկումն իրականացվում է հետևյալ ավտորիզացված սպասարկման կենտրոնների կողմից.
 

 

Xiaomi

MIXTECH սպասարկման կենտրոն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հյուսիսաին պողոտա 11

Հեռախոսահամար՝ +374 43 11-40-03

Աշխ. ժամեր` երկուշաբթի – ուրբաթ, 10:00 – 19:00

 

Honor

ՌԵՄԶՈՆ սպասարկման կենտրոն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Սարյան 20

Հեռախոսահամար՝ +374 10 58-60-48

Աշխ. ժամեր` երկուշաբթի – շաբաթ, 10:00 – 19:00

Lenovo

Philips

Acer

AOC

ՖԱՅՆ ՍԵՐՎԻՍ սպասարկման կենտրոն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Զաքյան 8

Հեռախոսահամար՝ +374 11 300-350

Աշխ. ժամեր` երկուշաբթի – շաբաթ, 10:00 – 18:00

 

 

 

 

HP

APC

ՅՈՒՆԻՔՈՄՓ ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի 37

Հեռախոսահամար՝ +374 10 58-11-11

Աշխ. ժամեր` երկուշաբթի – ուրբաթ, 10:00 – 18:00

 

ԲԻ ԼԱՅՆ ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Խանջյան 50

Հեռախոսահամար՝ +374 10 56-11-91

Աշխ. ժամեր` երկուշաբթի – ուրբաթ, 10:00 – 18:00

Cisco

Դիմեք hotstore.am-ին` +374 60 70-87-87